Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

«Այն, ինչ այսօր կատարվում է երկրում, կարելի է որակել որպես տնտեսաքաղաքական անկայուն իրավիճակ». Արման Աբովյան

141
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 17:45
«Այն, ինչ այսօր կատարվում է երկրում, կարելի է որակել որպես տնտեսաքաղաքական անկայուն իրավիճակ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Այն, ինչ այսօր կատարվում է երկրում, կարելի է որակավորել որպես չհամակարգված (կարճ ասած՝ անկապ) անհասկանալի և տարօրինակ (շատ մեղմ ասած) տնտեսաքաղաքական անկայուն իրավիճակ։
Եթե ուսումնասիրենք վերջին ժամանակների քաղաքական և տնտեսական շարժերը, ապա պետք է փաստենք, որ ամենամեծ խնդիրն այսօր իշխանությունների մոտ, դա խնդիրների լուծման առաջնահերթության անբացատրելի խախտումն է։
Օրինակ՝ մենք այսօր հաճախակի ականատեսն ենք դառնում, թե ինչպես են արհեստական օրակարգեր նետվում քաղաքական դաշտ՝ սկսած ագրեսիվ ֆեմինիզմից, ավարտած սեռական կամ գենդերային խիստ կասկածելի նախաձեռնություներով... Հարց՝ ինչո՞ւ այս՝ «նեղ մաջալին» զբաղվել այնպիսի հարցերով, որոնք ընդհանրապես առաջնահերթ չեն և հայկական հասարակության համար խորթ են և կտրականապես անընդունելի։
Կամ, օրինակ, գիշերօթիկ հաստատությունների լուծարումը, որն արդեն իսկ բերել է մի շարք լրջագույն խնդիրների (պլանավորում եմ վաղը պատգամավորական հարցումով դիմել նախարար Բաթոյանին), այս նախաձեռնության իմաստը ո՞րն է, եթե մարդավարի չէին հաշվարկել ռիսկերը և բացասական հետևանքները։
Կասեք չափազանցնում եմ, դե լավ, ուրեմն կսպասենք բյուջեի վերջնական քննարկմանը և արդեն այնտեղ ինքներս կտեսնենք, թե որքանո՞վ են հրատապ հարցերի լուծման համար նախատեսված առաջարկները՝ ներգրավվել բյուջեի նախագծում»։