Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի վրա հարձակման պլանի բացահայտումներին
![]() Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում, նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) անդամներ, գրում է Ermenihaber-ը: Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ նշյալ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։ Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան։ |
Մասկը հաղթել է ջրասույզի դեմ զրպարտության գործում
012:10Վարչապետը Սպիտակում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3011:50Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3811:15Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
4610:351988-ի այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը
6209:00Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6108:30