Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

«Դեռ շատ մեծ հարց է՝ ով է իրականում անասուն». Նաիրա Զոհրաբյան

141
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 09:25
«Դեռ շատ մեծ հարց է՝ ով է իրականում անասուն». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ հրապարակումների, այսօր Դիլիջանի «Գետափ» ռեստորանում, սույն օբյեկտի տերը, ով նաև, որքան էլ աբսուրդային հնչի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենն է, կրակել է շան վրա։ Կրակել է հրապարակային, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ու իր հանցագործությանը փորձում է արդարացում գտնել։
Ականատեսներն ահազանգել են ոստիկանություն ու Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալը տվել է անմարդկային պատասխան՝ «դե հա, իրա անասունն ա, ինչ կա դրա մեջ»։
Ի դեպ, ողջ այս պատմության մեջ դեռ շատ մեծ հարց է՝ ով է իրականում անասուն։

Վստահ ասում եմ՝ այս դաժանության բոլոր մասնակիցները օրենքի առաջ պատասխան են տալու։
Իսկ մինչ այդ, գլխավոր հրաձիգ՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը անհապաղ պաշտոնանկ պիտի արվի, քանի դեռ չի հասցրել կրակելու իր ունակությունը փորձարկել շրջակայքի բոլոր կենդանիների վրա։

Կրակել են ահա այս հրաշք շան վրա ու, ցավոք, սպանել»: