Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

«1-02-ը չի պատասխանում քաղաքացիների ահազանգերին». Նարեկ Սամսոնյան

191
Կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ., 19:25
«1-02-ը չի պատասխանում քաղաքացիների ահազանգերին». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1-02, զանգում են, պատասխանեք. քաղաքում համատարած գողությունների շարք ա սկսվել երեկ գիշերվանից, իսկ ոստիկանությունը էշի ականջում քնած ա: Նոր ընկերս ա զանգել, ասում ա՝ ընկերուհու տուն մտնելու փորձ են արել ու հիմա զանգում ա ոստիկանության 1-02 համարին, մարդիկ չեն պատասխանում: Լավ, արա, էս աստիճանի անբան, անպատասխանատու կարելի՞ ա լինել: Դուք ոստիկա՞ն եք, թե՞ քրեական տարրերի համար նվեր: Էս քաղաքը գնալով վերածվում ա ամենաանապահով ու ամենակրիմինալ քաղաքի:
Երեկ գիշերը Դալմայի մոտակայքում են մի տասից ավել մեքենաներ թալանել, գիշերը մի քանի տասնյակ մեքենաների կողային հայելիներ են գողացել: Հո դուք անմեղսունա՞կ չեք...»: