Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

«Այս խայտառակությունը շեշտում է հայրենադարձության կազմակերպման անհրաժեշտությունը». Ռուբեն Մեհրաբյան

179
Կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ., 14:50
«Այս խայտառակությունը շեշտում է հայրենադարձության կազմակերպման անհրաժեշտությունը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական Արմավիր քաղաքում ստիպեցին, որ տեղի հայ համայնքը հանի Նժդեհին նվիրված հուշատախտակը Հայ առաքելական եկեղեցու տարածքից։ Հայ համայնքը խելոք, գլուխը կախ ենթարկվեց և հանեց։ Չափազանց ուշագրավ այս խայտառակությունը ևս մեկ անգամ շեշտում է մեծ հայրենադարձության շուտափույթ կազմակերպման անհրաժեշտությունը, նույնիսկ օրվա հրամայականը։ Ռուսաստանում ապրող հայերի հայրենադարձության համար պետք է ստեղծվեն համապատասխան ինստիտուցիոնալ հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են թոթափել էս ճորտի ապրելակերպը և արժանապատվորեն վերադառնալ հայրենիք։ Իհարկե, ով ցանկանում է շարունակել մնալ էդ անիծված քյամբախում և դառնալ ավարտուն «ռուսախայ» բիդլյակ Իվան, նրանց Աստված էլ չի օգնի»։