Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Աշոտ Կարապետյանը մահացել է գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունից․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

383
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 17:40
Աշոտ Կարապետյանը մահացել է գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունից․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ-ում դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված՝ 1970թ-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ-ին)։

Այլ մանրամասներ ճշտվում են։

Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»։