«Կենսաթոշակայինը «հետաձգված բարիք» է, իսկ առողջապահական հարկը քաղաքացու վրա ազդում է անմիջապես». նախարար
«Տոկոսը ընդամենը հաշվարկի արդյունք է, որը բխել է անհրաժեշտ գումարի պակասը լրացնելու նպատակից: Հաշվարկվել է 3 միլիոն մարդու համար ինչքան գումար է անհրաժեշտ, հանվել է այն գումարը, որն այսօր կառավարությունը տրամադրում է: Կառավարությունը 109 մլրդ դրամի չափով բյուջե է հատկացրել, 2021-22թթ. ավելի շատ կունենանք: Հիմա ԱԺ-ն կարող է որոշել, որ այդ համակարգը մեզ պետք չէ, բայց գալիս է հաջորդ հարցը՝ ինչպե՞ս է հոգալու պետությունը քաղաքացու առողջական ծախսերը: Մեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիներն ունենան ֆինանսական պաշտպանվածություն». նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով առողջապահության 4-6 տոկոսանոց առողջապահական հարկ սահմանելու իրենց առաջարկությանը: Ըստ նախարարի՝ այժմ անգամ նորմա՝ ամսական 200-300 հազար դրամի եկամուտ ունեցող մարդը կարող է այնպիսի աղետալի ծախսերի ենթարկվել օրինակ՝ գլխուղեղի անևրիզմայի վիրահատության կապակցությամբ, որը 7-8 մլն դրամ արժե: Այն դիտարկմանը, թե ավելի ճիշտ չի՞ լինի այստեղ պարտադիր բաղադրիչը չմտցնել, սահմանել այնպես, ինչպես կամավոր բժշկական ապահովագրության դեպքում է, նախարարը նկատեց, որ կամավոր բժշկական ապահովագրությունը համապարփակ բնույթ չի կրում, նման մարդկանց թիվը 100 հազարի էլ չի հասնում: Իսկ իրենց առաջարկածը համապարփակ սոցիալական պաշտպանվածության համակարգ է: Նախարարը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի հետ զուգահեռ կատարելը ճիշտ չհամարեց՝ նկատելով, որ կենսաթոշակայինը «հետաձգված բարիք» է, իսկ առողջապահական հարկը քաղաքացու վրա ազդում է անմիջապես: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48