Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Լիբանանում անկարգությունների ժամանակ տուժել է 51 զինվորական

833
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 15:00
Լիբանանում անկարգությունների ժամանակ տուժել է 51 զինվորական

Լիբանանի բանակի 51 զինծառայող տուժել է Տրիպոլի, Բիկֆայա և Բեյրութ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը:

«Տրիպոլիում նյութական վնաս է հասցվել բանկային մի քանի մասնաճյուղերի ու կուսակցություններից մեկի գրասենյակին: Ցուցարարները զինվորականների ուղղությամբ նռնակ, «մոլոտովի կոկտեյլներ» ու քարեր են նետել»,- հաղորդում է Լիբանանի բանակի մամուլի ծառայությունը:
Բիկֆայա քաղաքում վնասվածք է ստացել 8 զինվորական։