Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հողամաս՝ նոր ծննդատան կառուցման համար

348
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 12:00
Հողամաս՝ նոր ծննդատան կառուցման համար

Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով հողամաս հատկացնելու որոշում ընդունեց: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նոր ծննդատան կառուցումն արվելու է շվեյցարահայ բարերարի հիմնադրամի միջոցների հաշվին: Նախագծային ու շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն մյուս տարի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունելի համարեց նոր ծննդատան կառուցումը տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից: