Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թորոսյանը թունոտ, մունաթախառն քննադատության ա ենթարկում քննադատներին». Սուրեն Սահակյան

406
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 20:05
«Թորոսյանը թունոտ, մունաթախառն քննադատության ա ենթարկում քննադատներին». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդհանրապես, բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի։ Դա վաղ, թե ուշ տեղի ա ունենալու։ Մեր առողջապահական համակարգին ու սոցիալ-տնտեսական վիճակին քիչ, թե շատ ծանոթ մեկը դժվար թե սրան ողջամիտ այլընտրանք առաջարկի։ Այն հիմա գործում ա «մարդը մարդուն գայլ է» սկզբունքով, որտեղ աղքատ մարդը (բնակչության մեծամասնությունը) դատապարտված ա։ Բայց էն ծրագիրը, ինչ ներկայացնում ա Արսեն Թորոսյանը, անհուսալիորեն, տևական ժամանակով հետաձգում ա չափազանց կարևոր էդ վերափոխումը։ Շատ չեմ խորանում, բայց մի քանի կետ նշեմ․

  • Մինչև վերափոխումը պետք ա հակակոռուպցիոն պայքարը ինստիտուցիոնալ տեսք ստանա ու խիստ արդյունավետ գործի,
  • Մինչև պարտադիր ապահովագրության անցնելը առողջապահական համակարգում պետք ա լայնածավալ բարեփոխումներ իրականացվեն՝ արդյունավետ դարձնելով ոլորտը,
  • Պետք ա բժիշկների լիցենզավորման գործընթաց տեղի ունենա ու էնպես, որ դրա մեջ կոռուպցիոն բաղադրիչը բացառվի,
  • Առողջապահական ծառայությունները, որոնց ապակենտրոն աշխատանքը արդյունավետ չի ու կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, պետք ա կենտրոնացվեն,
  • Էս ամենի ու էլի որոշակի քայլերի արդյունքում առողջության ապահովագրությունը մարդու համար ոչ թե եկամտի 6% խիստ չափազանցված թիվն ա արժենալու, այլ զգալիորեն ավելի քիչ, ընդունելի ու ողջամիտ «բեռ» դառնա քաղաքացու բյուջեի համար,
  • Գուցե ես չեմ տեսել, բայց տպավորություն ա, որ Արսեն Թորոսյանը իր տեսակետը ողջամտորեն հիմնավորելու փոխարեն թունոտ, մունաթախառն ու անբովանդակ քննադատության ա ենթարկում բոլոր քննադատներին։
  • Այլ պայմանների անփոփոխության դեպքում, հենց էս պահին նման «բարեփոխումը» չարեփոխում ա դառնալու»: