Թորոսյանը՝ ՀՀ-ում առողջության ապահովագրության համակարգ ներդնելու մասին
ՀՀ առողջապահության նախարարությունն առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այժմ մենք ունենք աղճատված առողջապահական համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, իսկ մյուս մասի համար՝ հենց քաղաքացին: Առողջապահական ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ և ոչ գրպանից եղանակով, իսկ 85 տոկոսը՝ գրպանից կամ կանխիկ: Գրպանից կատարվող ծախսերի առումով Հայաստանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշը: Հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները՝ այդ ծախսերը հիմնականում աղետալի են և հանգեցնում են նրանց աղքատացմանը»,- ասել է Թորոսյանը: Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է: Նախարարը նշել է, որ այդ համակարգը սոցիալական ապահովության համակարգ է և ոչ՝ ֆինանսական շուկաների զարգացման: «2020 թվականի բյուջեն այս պահին մոտավորապես 109 մլրդ դրամ է, որը ծածկում է այս կամ այն խմբերի առողջական ծախսերը, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում՝ անկախ սոցիալական խմբից: Մեզ համար անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ներգրավել, բոլոր ծախսերը հոգալու համար: Առողջության ապահովագրության համակարգ ստեղծելու դեպքում քաղաքացիների համար պետք է կիրառվի տոկոսով հարկատեսակ: Լինելով ներառական հասարակություն և սոցիալական պետություն՝ պետք է հոգ տանենք այն քաղաքացիների համար, ովքեր այս պահին չունեն եկամուտ»,- ընդգծել է Թորոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06