Tesla-ն 2 օրում Cybertruck էլեկտրաքարի 150 հազար պատվեր է ստացել
![]() Tesla ընկերությունն ստացել է իր առաջին էլեկտրաքարի 146 հազար պատվեր: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը: Ըստ Մասքի՝ պատվիրատուների մոտ կեսը՝ 42%-ը, ցանկանում է ապագայի մեքենան ձեռք բերել երկու շարժիչանի լրակազմով, 3 շարժիչով տարբերակը հերաքրքրում է 41%-ին, մեկ շարժիչովը՝ 17%-ին: Մասքը նաև նշել է, որ ընկերությունը չի իրականացրել լայնածավալ գովազդային ակցիաներ, չի հրավիրել հայտնի մարդկանց ուշադրությունն իր նորույթի վրա: Cybertruck էլեկտրաքարը Թեսլան ներկայացրել է օրերս՝ նոյեմբերի 21-ին: Այն պատրաստված է գնդականթափանց չժանգոտվող մետաղից, որը կարող է դիմանալ ոչ միայն ծանր մուրճի հարվածին, այլև տերերին պաշտպանել 9 մմ-ոց փամփուշտից: Ամենահզոր տարբերակը կարող է 3 վայրկյանում զարգացնել 100կմ/ժ արագություն: Մեքենան կարող է սնվել նաև արևային մարտկոցներով: Մեքենայի ամենահասանելի տարբերակների արժեքն սկսվում է 40 հազար դոլարից: Թոփային հավաքածուն կարժենա 70 հազար դոլար:
|

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
