Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Աշխատելու ենք ապագա սերնդին զերծ պահել քրեական ենթամշակույթից». Արմեն Փամբուխչյան

471
Շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ., 00:10
«Աշխատելու ենք ապագա սերնդին զերծ պահել քրեական ենթամշակույթից». Արմեն Փամբուխչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է քրեական ենթամշակույթի տարածումը կանխարգելող օրինագծի, հասարակություն-հանցագործ բարքեր հարաբերությունների, այդ բարքերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու հնարավորությունների և այլ հարցերի մասին:

«Այս նախագծով մենք աշխատելու ենք մեր ապագա սերնդին զերծ պահել նման ենթամշակույթից: Նախկինից եկած շատ կարծրատիպեր պետք է կոտրվեն»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ պետությունն այս ամենին զուգահեռ ստեղծում է նաև այն միջավայրը, որը դեռահասին ետ կպահի քրեական ենթամշակույթից՝ փոխարենը նրա համար ապահովելով ստեղծարար միջավայր, որ վերջինը կարողանա իր գաղափարները կյանքի կոչել:

Մանրամասները՝ տեսանյութում: