Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Մեքենաները սարքին են». ԵԱՍՄ-ն հերքում է կայքերից մեկում հրապարակված տեղեկատվությունը

557
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 23:10
«Մեքենաները սարքին են». ԵԱՍՄ-ն հերքում է կայքերից մեկում հրապարակված տեղեկատվությունը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել. «Կայքերից մեկի հրապարակած տեղեկությունը, թե իբր Երևանի աղբահանության հիմնարկի մեքենաները խափանվում են, չի համապատասխանում իրականությանը. մեքենաները սարքին են, պարբերաբար տեխսպասարկում են ստանում, աշխատում են հերթափոխով։
Ի դեպ, կայքը իր տարածած սուտը հերքում է հենց նույն նյութում։
Լրատվամիջոցներին ու ընթերցասեր հանրությանը խնդրում ենք անտեսել ապատեղեկատվությունը, իսկ դեղին մամուլում հանդիպող հնչեղ վերնագրերի հանդիպելիս կարդալ տեքստն ու վերլուծել դրա հավաստիության մակարդակը»: