Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքիայում տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել Սիրիա ներխուժումը քննադատելու համար

329
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 19:35
Թուրքիայում տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել Սիրիա ներխուժումը քննադատելու համար

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայով:

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են կատարել:

Սոցցանցերում ռազմագործողությունը քննադատող հրապարակումների համար Ադանայում 46 օգտատեր է բերման ենթարկվել, գրում է Ermenihaber.am-ը:

Ադանայի նահանգային ոստիկանական բաժանմունքի անվտանգության վարչության ստորաբաժանումները քաղաքացիներին բերման են ենթարկել «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով: