Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Գործից լավ հասկացողները կիմանան, թե իմաստ ունի՞ առաջարկը քննարկել». Լևոն Գալստյան

404
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 18:25
«Գործից լավ հասկացողները կիմանան, թե իմաստ ունի՞ առաջարկը քննարկել». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնականաբար լավ չեմ հասկանում լեռնագնացության և արշավների ժամանակ հնարավոր բոլոր վտանգներից, բայց մի այսպիսի առաջարկ ունեմ այդ առումով:

Կարելի է ստեղծել առցանց ընդհանուր օգտագործման հարթակ՝ կայք կամ ՖԲ էջ, որտեղ բոլոր լեռներ գնացողները, ուղեկցորդները, արշավական խմբերի ղեկավարները և այլոք նախապես կնշեն իրենց հստակ երթուղին, գնալու ժամանակահատվածը և այլ մանրամասներ, որ հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում ավելի հեշտ և օպերատիվ լինի հայտնաբերելն ու օգնություն ցուցաբերելը։

Բնականաբար այս գործից շատ ավելի լավ հասկացողները կիմանան, թե իմաստ ունի այս իմ առաջարկը քննարկել, թե ոչ»: