Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ալեն Սիմոնյանն ամառային ժամագոտու անցնելու նախագիծ է դրել շրջանառության մեջ

328
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 14:45
Ալեն Սիմոնյանն ամառային ժամագոտու անցնելու նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս երեք օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք և ոչ միայն:
Օտարերկրացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար, զարգացնել ֆուտբոլը:
Եվ վերջինը՝ եղևնիների վաճառքի վերաբերյալ, որը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է Ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել:

Այս երեքը մեծ օրենսդրական փաթեթի մի մասն են, շարունակությունը՝ հաջորդիվ»: