Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ՀԴԲ-ի աշխատակիցը կեղծել է «ռուսական գործի» փաստաթղթերը․ CNN

2306
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 11:50
ՀԴԲ-ի աշխատակիցը կեղծել է «ռուսական գործի» փաստաթղթերը․ CNN

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին փաստաբաններից մեկը մեղադրվում է 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականին լրտեսելու հետ կապված փաստաթղթի կեղծման մեջ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների:

Ինչպես հայտնի է դարձել, այդ մասին տեղեկությունը կներառվի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցի զեկույցում՝ նախորդ քարոզարշավի ընթացքում Թրամփի շտաբի նկատմամբ Արտաքին հետախուզության վերահսկողության մասին ակտի (FISA) խախտման մեղադրանքների վերաբերյալ:

Նշվում է, որ նա այդ կեղծված ապացույցներն ուղարկել է դաշնային դատախազ Ջոն Դարեմին, ով ուսումնասիրում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության օրինականությունը: