Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պարզ չէ՞ր, թե ով է նա և ինչ միսիա էր կատարում». Գարիկ Ղազարյան

588
Շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ., 03:30
«Պարզ չէ՞ր, թե ով է նա և ինչ միսիա էր կատարում». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, անկեղծ զարմանում եմ ձեր վրա. մի դրել եք նորից Վանեցյան հա Վանեցյան եք քննարկում, ինչի՞ արդեն պարզ չէր, թե ով է նա և ինչ միսիա էր կատարում: Լավ էլի, եկեք թարգենք էս արհեստական շուխուռը. թե բա կխոսի, բա որ խոսի, խոսող էր թող այն ժամանակ խոսեր և այլն, և այլն:

Փաստ է, որ մարդը հեչ բան չի խոսում, կմկմում է, բայց այդ չխոսալով հանդերձ՝ ստիպում բոլորիս անընդհատ իրենից խոսել: Քաղաքական պանիխիդայի կրեատիվ մշակույթ են ձևավորել մարդիկ, անընդհատ մեռելներից ենք խոսում: Լավ, բա սրա վերջը ո՞նց է լինելու»: