Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պետք է էդ խախտման տուգանքը բարձրացնել տասնապատիկ, հարյուրապատիկ». Հակոբ Ճաղարյան

365
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 02:10
«Պետք է էդ խախտման տուգանքը բարձրացնել տասնապատիկ, հարյուրապատիկ». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի փողոցներում սարսափելի խցանումներ են։ Ամեն երեկո աշխատանքից տուն վերադառնալս տևում է մոտ 35-40 րոպե։ Անցնում եմ ընդամենը 7 կմ։ Ու դրա պատճառը մեկն է՝ կանաչ լույսի տակ մեքենաները խցկվում են չազատված խաչմերուկ։ Հետո վառվում է հատող փողոցի կանաչը, և նույն՝ չազատված խաչմերուկ են մտնում արդեն մյուսները։
Ընդ որում՝ երկուսն էլ խախտում են նույն օրենքը՝ կանաչ լույսի տակ խաչմերուկը չզբաղեցնելու մասին։ Արդյունքում խցանումը ստեղծվում է չեղած տեղից, և նույն կանաչ լույսի տակ անցնելու հնարավորությունը համարյա հավասարեցնում զրոյի՝ վնասելով և՛ իրենց, և՛ մյուսներին։ Շարվում են նույնիսկ հետիոտնային անցումներին։
Համոզված եմ, որ կենտրոնի ամեն խաչմերուկում պետք է ՃՈ տեսուչ կանգնի ու ուղղակի նկարի ըտենց անող բոլոր «վռազողներին»։ Դրան զուգահեռ պետք ա էդ խախտման տուգանքը բարձրացնել տասնապատիկ, հարյուրապատիկ, չգիտեմ, հասցնել հարբած մեքենա վարելու տուգանքին։
Դրանից հա՛մ քաղաքը կշահի, հա՛մ բյուջեն, համ էլ մեր ընտանիքները. գոնե կսկսենք ընտանիք հետ ժամանակին ճաշել։
Ու դրա համար ընդամենը պետք ա մի պստլիկ տրամաբանկան գործողություն՝ հարգելով օրենքը, խնայել քո և ուրիշի ժամանակը։ Բենզինի ծախսն ու օդի մաքրությունն էլ՝ որպես պարգև։
Ուրիշ տարբերակ էլ կա՝ թքած ունենալ օրենքի ու ընտանեկան բյուջեի վրա։
Մեկ էլ ավտոբուսների ու երթուղային տաքսիների 2-րդ, 3-րդ շարքերում կանգառ անելն ու կես վայրկյան մյուսներից շուտ կանգառ հասնելու ավտոմրցավազքն ա։ Բայց էս մեկը առանձին խոսակցության թեմա է»: