«ՀՀ դատախազությունն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում». Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Իրեն իրավապաշտպան համարող Մարինա Պողոսյանն այսօր հերթական էժանագին ինքնաներկայացման սեանսն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ հերթական անգամ հանդես գալով անհեթեթ հայտարարություններով, որտեղ իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազի հասցեին պրոֆեսիոնալին, առավել ևս իրավապաշտպանին անհարիր, անպարկեշտ արտահայտություններ: Նման ժարգոնախառը ինքնադրսևորումը տվյալ անձի պարագայում բացարձակ օրինաչափ երևույթ լինելու պատճառով մեր կողմից հարկ չի համարվել և համարվում դրանց արձագանքելը, թեև մշտապես ակնկալել ենք, որ որպես իրավապաշտպան հանդես եկող անձը, գոնե ինքը դրանց ներքո ՀՀ գլխավոր դատախազին վերագրվող հայտարարությունների կապակցությամբ կդիմեր իրավապահ մարմիններին: Սակայն հաշվի առնելով, որ վերջինս, ցավալիորեն, կամ չի տիրապետում հանցագործության մասին հաղորդում տալու ընթացակարգերին, կամ համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն նախընտրում է նման աղաղակումներով փողոցում իր համար փոքրիկ շոուներ կազմակերպելը, ՀՀ դատախազությունն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում: Մասնավորապես՝ այսօր դատախազության առջև նրա կողմից արված հայտարարությունների մասին տեսագրությունը և ԶԼՄ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով: Հուսանք՝ նաև կպարզվի, թե ովքեր են հանդես գալիս խորհրդատուների կամ մարիոնետավարների դերում»: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30