Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ես ունեմ այլ առաքելություն». Վանեցյանը մեկնաբանում է իր հրաժարականը

306
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 19:30
«Ես ունեմ այլ առաքելություն». Վանեցյանը մեկնաբանում է իր հրաժարականը

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր հրաժարականին, Արթուր Վանեցյանն ասաց. «Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն: Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակի համար, որը սկսվեց Իտալիայում աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցներ:

Ես առաջիկա ժողովում գործկոմի անդամ չեմ առաջադրվելու, առավելևս՝ ՀՖՖ նախագահ: Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»: