Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վարչապետը ոʹչ Գիտությունների ազգային ակադեմիա է, ոʹչ էլ Երևանի պետական համալսարան». Համլետ Պետրոսյան

315
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 09:05
«Վարչապետը ոʹչ Գիտությունների ազգային ակադեմիա է, ոʹչ էլ Երևանի պետական համալսարան». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի եղեք: Վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիա չէ և ոչ էլ Երևանի պետական համալսարան: Միʹ պահանջեք նրանից պատմական, իրավական, հոգեբանական և եսիմ էլ ինչ ճշգրտություններ և մանրամասներ, երբ նա պատասխանում է հազար ու մի սուր ու հանկարծակի հարցերի: Այլ հասկացեք, օգնեք և աջակցեք նրան իր քաղաքականության մեջ: Այոʹ, քաղաքականության մեջ, ուր նա թեʹ ակադեմիա է, թեʹ համալսարան և շատ ավելին»: