Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գևորգ Դերձյանը` Գեղարքունիքում վրաերթի ենթարկված երեխայի մասին

694
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 14:45
Գևորգ Դերձյանը` Գեղարքունիքում վրաերթի ենթարկված երեխայի մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 11-ամյա երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ՝ դիմային ոսկորների, կողերի, կոնքի կոտրվածք, թոքերի, որովայնի սալջարդ: Տղայի վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո»: