Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.

«Էս շպիոնի հետևում, կարծես թե, երևում էին փեսա Միշիկի ականջները». Տարոն Չախոյան

206
Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 22:10
«Էս շպիոնի հետևում, կարծես թե, երևում էին փեսա Միշիկի ականջները». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միլանում վարչապետից հող պահանջող իրենց բլոգեր կոչած ադրբեջանցու հետևից ականջներ են երևում:

Իտալիան ոչ առաջին ու ոչ էլ վերջին երկիրն էր ուր այցելում էր վարչապետն ու տեղի հայ համայնքի հետ հանդիպում էր ունենում:

Բայց էդ բլոգեր կոչված շպիոնը չգիտես՝ ինչպես հայտնվեց հայ համայնքի մեջ հենց Իտալիայում:

Չիտեմ ով-ոնց, բայց կարծում եմ պատահական չէր, որ հենց Իտալիայում հայտնվեց էդ բլոգերը:

Վախեցած բլոգերը կիսագրագետ ռուսերենով շարադրեց մտքերը, սակայն չբավարվելով անընդհատ ընդհատում էր վարչապետին՝ փորձելով լարել իրվիճակը...

Նպատակը մեկն էր. իրավիճակը ապակայունացել ու հնարավորինս մեծ սկանդալ ստեղծել, ինչը ամենևին չստացվեց:

Իսկ բլոգեր կոչված էս շպիոնի հետևում, կարծես թե, երևում էին փեսա Միշիկի ականջները, ով, բավականին մեծ մեդիառեսուրսներ ունենալով և երկար տարիներ բնակվելով նույն Իտալիայում, կարող էր իրեն թույլ տալ ընդամենը մի քանի հարյուր դոլարով բլոգեր կոչվածին ուղղորդել»: