Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

«Անցյալ տարի վարչական շրջանների ղեկավարները, բառիս բուն իմաստով, կրակն էին ընկել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

134
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 00:30
«Անցյալ տարի վարչական շրջանների ղեկավարները, բառիս բուն իմաստով, կրակն էին ընկել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Երևանի 2020 թվի բյուջեով նախատեսվել է 355 մլն դրամ հրատապ լուծում պահանջող աշխատանքների համար, ու մեր ընդդիմադիր գործընկերները քանի օր է, ասես, մի մեծ խնդիր են բացահայտել․ ինչպիսի զարմանք, սա ի՞նչ բյուջե է, ի՞նչ անհասկանալի ծախս է, ի՞նչ անհասկանալի հաշվարկ։

Ուրեմն ասեմ՝ սա, իսկապես, անհրաժեշտ լրացում է բյուջեում։ Քաղաքում մի եզրաքար էլ որ կոտրվում էր, մեծ պատմություն էր դառնում, որովհետև նման աշխատանքների ու ծախսերի կատարման համար արդյունավետ մեխանիզմ չկար։ Ես չգիտեմ՝ նախկինում ինչ մեթոդներով էին նման հարցերը լուծվում (կարող եմ միայն ենթադրել), բայց անցյալ տարի վարչական շրջանների ղեկավարները, բառիս բուն իմաստով, կրակն էին ընկել ու միաբերան խնդրում էին իրենց որոշակի բյուջե հատկացնել, որպեսզի կարողանան այդ ընթացիկ տարրական խնդիրները լուծել՝ օրինական կարգով։ Եվ որպես փորձ՝ անցյալ տարի մոտ 30 մլն-ի բյուջե հատկացվեց ամբողջ քաղաքում հրատապ, տարատեսակ աշխատանքների համար։ Արդյունքում՝ մոտ 22 մլն-ով մրցույթը հաղթեցին, ու այս մեխանիզմն իրեն արդարացրեց, ամբողջը ծախսվեց։
Ուստի, այս տարի վարչական շրջանների ղեկավարների հայտերի հիման վրա, շրջանի չափը և այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ ամեն շրջանի համար նախատեսվել է որոշակի բյուջե։

Հիմա մեր գործընկերները հերիք չի տարվա ընթացքում այնքան չեն շփվել վարչական շրջանների ղեկավարների հետ, որ նրանց բարձրաձայնած ամենաառաջնահերթ երկու-երեք խնդիրներից և դրանց փորձնական լուծումներից տեղյակ չեն, դեռ մեր խմբակցությանն են հեգնում, թե՝ հիմա այսպիսի անհիմն ծախսերով բյուջեի համար միահամուռ «կոճակ են սեղմելու»։ Կարելի է մտածել, թե կիսատ-պռատ ուսումնասիրության և անհիմն դիտողությունների համար ոչ ավել, ոչ պակաս բյուջե պիտի մերժենք։

Պահանջում եմ ավելի նշանակալի քննադատություն»: