Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Երկիրը կոռուպցիայի մեջ թաղած մարդկանց հետ կոալիցիա կազմելիս ի՞նչ էիք մտածում». օգտատերը՝ Արծվիկ Մինասյանին

308
Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 19:50
«Երկիրը կոռուպցիայի մեջ թաղած մարդկանց հետ կոալիցիա կազմելիս ի՞նչ էիք մտածում». օգտատերը՝ Արծվիկ Մինասյանին

«Ընտրությունները կեղծած, երկիրը կոռուպցիայի մեջ թաղած, թալանած մարդկանց հետ կոալիցիա կազմելը ՀՅԴ-ի համար ազգային արժեք էր, թե՞ ոչ. կոալիցիա կազմելիս ի՞նչ էիք մտածում»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն այսպիսի հարց է ուղղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին:

«Իշխանությունների հետ համագործակցության կենտրոնում եղել է պետականությունը, ներառյալ Ն. փաշինյանի կառավարությանը, չենք հրաժարվել աջակցել պետականությանը՝ ներառյալ այն իշխանությունների, որոնք շարժվել են ազգային ուղեգծով: Հենց տեսել ենք չեն շարժվում, հեռացել ենք: Խորհուրդ կտամ վերցնել, ծանոթանալ՝ ինչի շուրջ է կոալիցիան եղել»:

«Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ինչո՞ւ ՀՅԴ-ն դեղին քարտ ցույց չտվեց իշխանությանը»,- հարցրել է մեկ այլ օգտատեր:

Մանրամասները՝ տեսանյութում: