Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա

863
Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 18:10
Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա

Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թևը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թևերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի: Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշել է Վազգեն Մարգարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: