Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինան Ռուսաստանից կպահանջի 51 միլիոն դոլար՝ Ղրիմի նավահանգիստների կորստի համար

679
Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ., 15:20
Ուկրաինան Ռուսաստանից կպահանջի 51 միլիոն դոլար՝ Ղրիմի նավահանգիստների կորստի համար

Ուկրաինայի նավահանգիստների վարչակազմը հայտարարել է մինչև 2019-ի վերջը Ռուսաստանի կառավարությանը ներկայացնել պահանջ՝ փոխհատուցել այն վնասները, որոնք Ուկրաինան կրել է Ղրիմի թերակղզու կորստի հետևանքով, գրում է «РБК» կայքը։

Կերչի, Սևաստոպոլի, Յալթայի, Ֆեոդոսիայի և Եվպատորիայի նավահանգստների կորսված ունեցվածքի ընդհանուր արժեքը գնահատվել է 1,24 միլիարդ գրիվեն կամ 51,25 միլիոն դոլար: Վարչակազմը մտադիր է այդ գումարը պահանջել Ռուսաստանից՝ 1998-ի ստորագրված միջկառավարական ներդրումների և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի շրջանակում:

«Առաջին քայլը վնասների պահանջներն ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության կառավարություն ուղղելն է: Եթե վեց ամսվա ընթացքում մենք պատասխան չստանանք, այս գործը կդիտարկվի միջազգային արբիտրաժի կողմից», -հայտարարել է կառույցի ղեկավար Ռայվիս Վեցկագանսը։