«Ներկայիս իշխանությունը նույնպես «Մարտի 1»-ը չի բացահայտելու». Զարուհի Փաստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փաստանջյանը 168 TV-ի եթերում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը և բռնության կոչեր է հնչեցնում. «Նախորդների տարբերությունն այն էր, որ նրանք էլ նման բաներ անում էին ոչ թե ցուցադրական գռեհիկ հրապարակումներով, այլ ստվերային գործելակերպով»,-ասել է նա: Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին՝ Փոստանջյանն ասել է. «Ակնհայտ է, որ Քոչարյանի նկատմամբ նախնական կալանքն ապօրինի է, իսկ բուն գործի վերաբերյալ թերահավատ եմ, որ գործ կա առհասարակ, այն մեղադրանքը, որն առաջադրել են, չեմ կարծում, որ ունենալու է հեռանկար։ Եթե ասվում է, որ 20 ամիս Արցախից բերված զորքը եղել է Երևանում, ապա այդ 20 ամիսների առնվազն 18 ամիսների պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր, այդ դեպքում՝ ո՞ւր էր Սերժ Սարգսյանը՝ որպես մեղադրյալ։ Եթե այդ ժամանակ սահմանադրական կարգը տապալվեց, ապա հարց, իսկ ո՞վ վերականգնեց։ Բացահայտման մասին հնարավոր չէ խոսել, եթե ամբողջական գնահատական չի տրվում...: Ինչպես նախորդ իշխանությունը, այնպես էլ ներկայիս իշխանությունը «Մարտի 1»-ը չի բացահայտելու։ Եթե մենք ուզում ենք այդ գործը բացահայտվի, ապա դա պետք է անեն անկախ փորձագետները, և, ի վերջո, եկեք չմոռանանք, որ ներկայիս իշխանությունը «Մարտի 1»-ի գործով կողմ է»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00