Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սա, թերևս, Փաշինյանի ամենալուրջ «մուտիլովկան» է». Լուսինե Հարոյան

329
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 22:40
«Սա, թերևս, Փաշինյանի ամենալուրջ «մուտիլովկան» է». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր տարատեսակ մանիպուլյացիաների մեջ շարունակ սիրում է կրկնել, որ ՀՀ քաղաքացին մերժել է ՀԻՆ համակարգը:
Սա, թերևս, նրա ամենալուրջ «մուտիլովկան» է, որն աշխատում է պողոսների դեպքում:
Նիկոլ Փաշինյան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, և համոզված եմ, որ ինձ նման շատերը, մերժել ենք և մերժում ենք ոչ թե ՀԻՆ համակարգը, այլ՝ թալանչի, տգետ, ազգային գաղափարախոսությունից զուրկ, անհայրենիք համակարգն ու նրա ներկայացուցիչներին:
Եվ ինձ համար նշանակություն չունի, թե այդ ներկայացուցիչները «հնի» մեջ են, թե Ձեր «նորի»:
Հատկապես որ Ձեր «նոր» քաղաքական ուժը չի զիջում «հնին» ոչ տգիտությամբ, ոչ էլ ազգային գաղափարախոսության ու հայրենիքի հանդեպ սիրո ու պարտքի բացակայությամբ. դեռ ավելին՝ երբեմն նույնիսկ գերազանցում է շմայսիզմին ու գալուստիզմին:
Իսկ այն, որ «նորերն» իբր թալանչի չեն, դա էլ արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս, հատկապես երբ տեսնում ենք, թե ինչպես է մսխվում բյուջեն մեքենաների, ինքնաթիռների, առանձնատների, աշխատավարձերի ու պարգևավճարների վրա, ինչպես են «նորերի» բերած օրենքները նորից միտված խոշոր կապիտալի ու օլիգարխիկ համակարգի շահերի պաշտպանությանը, և ինչպես եք Դուք փութաջանությամբ հաղթահարում ձեր գրպանի աղքատությունը: Ափսոս, որ Ձեր գլխում ու աչքում էլ աղքատությունը նույն փութաջանությամբ չի հաղթահարվում:

ՀՀ գիտակից քաղաքացի»: