«Նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնավորումը, կներեք, բայց հիմարություն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում.
Սակայն Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր ապազգային և մանիպուլացման քաղաքականությունը։ Տեսե՛ք.
Սա բացահայտ ապազգային ու հակապետական մոտեցում է։ Հ.Գ. Իսկ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնավորումը, թե Արցախյան հերոսամարտից առաջ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չեն եղել, բայց դա չի ազդել հայրենասեր սերունդ դաստիարակման համար, կներեք, բայց հիմարություն է։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, քանի որ մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց գրերի գյուտը հայ ժողովուրդը տվել է փառավոր ճակատամարտեր, օրինակ, Տիգրան Մեծի գլխավորությամբ՝ Արածանիի ափին ջաղջախելով պարթևներին կամ Մամիկոնյան իշխանի գլխավորությամբ՝ Ձիրավի դաշտում, ուրեմն գրերի գյուտն էլ պարտադիր չէր։ Հ.Հ.Գ.Կատարյալ քաղաքական անմեղսունակություն»: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54