Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

«Պետք է Տիմոշենկոյին զրկել «քաղցրից»». Զելենսկի

434
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 19:20
«Պետք է Տիմոշենկոյին զրկել «քաղցրից»». Զելենսկի

«Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն իր ընդդիմադիր թեկնածությունն էր առաջադրել տարբեր պաշտոններ զբաղեցնել համար, սակայն նա ցանկացել է «քաղցր» պաշտոն ստանալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Կա ուկրաինական հին ավանդույթ: Հինգ տարին մեկ Յուլյա Վլադիմիրովնա Տիմոշենկոն գործող նախագահի նկատմամբ ընդդիմություն է ներկայանում՝ ժողովրդի նկատմամբ հոգատարություն ցույց տալով»,- հայտարարել է Զելենսկին՝ ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ:

Ավելի վաղ Տիմոշենկոն իր ելույթում պատմել է, որ նա Զելենսկուն առաջարկել է իր կուսակցության թեկնածուներին նշանակել, որպեսզի նրանք բերեն «իսկական ներդրումներ», սակայն նա «չի հավակնում այլ պաշտոնների»: «Կցանկանայի, որ բոլորս մինչև վերջ անկեղծ լինեինք: Յուլյա Վլադիմիրովնան, իրոք, առաջարկեց բերել իր մարդկանց ցուցակը «քաղցր» տեղերի նշանակման համար: Իսկ փոխարենը խոստանում էր մեկ տարվա ընթացքում Գերագույն ռադայում «Слуга народа» կուսակցության հետ քվեարկել բոլոր օրենքների օգտին: Իհարկե, մենք մերժեցինք: ՉԷ որ պայմանավորվածությունների դարաշարջանն ընդմիշտ անցել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զելենսկին:

«Բայց տեսեք, թե այժմ ինչ գեղեցիկ տեսք ունի «ընդդիմությունը»: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև այժմ պարզապես «քաղցր պատառ» չեն տալիս նրանց»,- հավելել է Ուկրաինայի նախագահը, գրում է «РБК» կայքը: