ՄԻՊ-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից: Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը: Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և փոխտնօրենի հետ, ինչպես նաև հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ: Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք և այլ հում սննդի հանձնումն արգելված չէ): Հացադուլ հայատարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, և իրենք դադարեցրել են հացադուլը: Հոգեբուժարանում գտնվող անձանց հոգեկան առողջության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը շարունակվում են մնալ Պաշտպանի ուշադրության կենտրոնում: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30