Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր». Վարդան Ղուկասյան

341
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 12:45
«Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր». Վարդան Ղուկասյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց՝ «հանգիստ եղեք, թեկնածությունս չեմ դնելու»՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին կրկին առաջադրի իր թեկնածությունը: Պատգամավորը վրդովված պատասխանեց նաև ներքաղաքական այլ հարցերի՝ լրագրողներին դիմելով հետևյալ կերպ. «Ձեր տերերին ասեք՝ ինձնից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ»:

Լրագրողի դիտարկմանը՝ Ձեր տերն ո՞վ է՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, ասաց. «Իմ տերն Աստված է, իսկ քո տերը, հավանական է, շատերն են: Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեն փնտրել մինչև էսօր, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում»: