Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սիրիայում այրել են Ռուսաստանի պարեկային ծառայության շարասյան մեքենան

808
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 11:45
Սիրիայում այրել են Ռուսաստանի պարեկային ծառայության շարասյան մեքենան

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները Սիրիայի տարածքում համատեղ պարեկության ընթացքում քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ են նետել Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական տեխնիկայի ուղղությամբ: Միջադեպի տեսանյութը համացանցում տեղադրել է թուրքական EHA MEDYA-ի Twitter-յան էջը:
Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ և մի կին այրվող շշեր նետում շարասյան վրա, որից հետո ռուսական դրոշով զրահամեքենան սկսում է այրվել: Հայտնի է, որ զինված ուժերը պարեկում էին Եփրատից արևելք՝ Կոբանի շրջանում: