Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան». Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

414
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 11:05
«Հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան». Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

«Պարոն Պետրոսյան, հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան....»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ կատակեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ի՞նչ անեմ, քանի անգամ բացատրում եմ, թե որն է նախագծի իմաստը»,- արձագանքեց Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Սրա ընդունումը բխում է և՛ վարձու աշխատողի, և՛ գործատուի շահերից: Իմաստն այն է, որ գործատուն աշխատողից գրավոր ձևով պահանջի գրավոր բացատրություն, որպեսզի վեճի դեպքում որևէ կողմ չկարողանա վիճարկել բացատրություն պահանջած լինելու փաստը»,- ավելի վաղ հայտարարել էր Պետրոսյանը: