Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատությունների՞ն. հա ասեցի՝ նորմալ խոսամ». Գ. Պետրոսյան

333
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 10:50
«Էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատությունների՞ն. հա ասեցի՝ նորմալ խոսամ». Գ. Պետրոսյան

«Հիմա ես էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատություններին, հա ասեցի՝ նորմալ խոսամ: Ասենք՝ աշխատողը գալիս ա աշխատանքի, գործատուն կարա ասի՝ քո հայացքն իմ դուրը չի գալիս, կեցվածքդ դուրս չի գալիս, աչքերիդ մեջ դավաճանություն եմ տեսնում, աշխատողը լսված լինելու իրավունք պետք է ունենա, պետք է գրավոր բացատրի, արտահայտվի մեղսագրվող արարքի շուրջ»,- շարունակեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ արձագանքելով գործընկերների կողմից հնչեցված հարցերին:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Սրա ընդունումը բխում է և՛ վարձու աշխատողի, և՛ գործատուի շահերից: Իմաստն այն է, որ գործատուն աշխատողից գրավոր ձևով պահանջի գրավոր բացատրություն, որպեսզի վեճի դեպքում որևէ կողմ չկարողանա վիճարկել բացատրություն պահանջած լինելու փաստը»,- ավելի վաղ հայտարարել էր Պետրոսյանը: