Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքիան ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրում է պարտավորությունները չկատարելու համար

592
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 10:35
Թուրքիան ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրում է պարտավորությունները չկատարելու համար

Անկարան պատրաստ է Սիրիայում վերսկսել գործողությունները, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չկատարեն քրդական կազմավորումները անվտանգության գոտուց դուրս բերելու իրենց պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն:

Ըստ Չավուշօղլուի, Մոսկվան և Վաշինգթոնը «դեռ չեն կատարել» իրենց խոստումները: «Եթե մենք արդյունք չունենանք, ապա նորից կանենք այն, ինչ մեզ հարկավոր է»,-հայտարարել է նախարարարը:

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ քրդերը նախատեսվածից շուտ դուրս են բերվել այդ տարածքներից: Նոյեմբերի 1-ից Ռուսաստանը և Թուրքիան սկսեցին պարեկություն իրականացնել Սիրիայի և Թուրքիայի սահմանի երկարությամբ: