Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իմքայլական պատգամավորին հասկացրել են՝ լռե՞լ. «Հրապարակ»

228
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 09:30
Իմքայլական պատգամավորին հասկացրել են՝ լռե՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանից փորձեցինք ճշտել՝ ուր է հասել իր եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանի՝ 7-8 տարի առաջ կատարած չարաշահումների մասով քրգործ է հարուցվել։ «Տեղյակ չեմ ընթացքից, կարծում եմ՝ ընթացքի մեջ է»:

«Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերա՞կն է՝ Ձեզ հասկացնում են, որ պասիվանաք ինչ-ինչ հարցերում՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա։ «Ո՛չ»: Քրգործ հարուցելու ոչ քաղաքական պատճառներ կայի՞ն։ «Գործն ընթացքի մեջ է, կարծում եմ՝ հիմքեր կան գործը կարճելու. իրավապահ մարմինները կորոշեն»։ Իսկ Ձեզ պատկանող հյուրանոցում դեռ ստուգումներ չե՞ն սկսել։ «Հյուրանոցը, նախ, պատկանում է հորս, իմը չէ, և ապա․ կարծում եմ՝ ՊԵԿ-ն իր լիազորությունների շրջանակում ցանկացած ստուգում կարող է իրականացնել»:

Մանրամասները՝ թերթի համարում: