Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Կինը մահացել է բեռնատարի անիվների տակ

320
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 00:30
Կինը մահացել է բեռնատարի անիվների տակ

Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Սիմոնյանն իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: