«Դրանք փորձառու վնասարարներ են. վարչապետը պետք է լուրջ ընդունի «Վերնատունը»». Ազատ Արշակյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Factor TV-ի եթերում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լուրջ վերաբերվի նորաստեղծ «Վերնատան» հավաքին. «Դրանք հին փորձառու վնասարարներն են, իրար վնասում են, քաղաքականությանը վնասում են, ՀՀ-ին վնասում են։ Նրանք լուրջ են, նրանց կենսագրության մեջ շատ լուրջ միջադեպեր կան՝ կապված ՀՀ անվտանգության և վարկի հետ: Նրանք ծանր հարվածներ են հասցրել մեր երկրին, նրանք մեր երկրի զարգացմանն են խոչընդոտել։ Մենք գործ ունենք բացահայտ դավադիրների հետ»,- ասել է նա: Արշակյանը նշել է, որ Վազգեն Մանուկյանը ՀՀ պետականության վրա առաջին ծանր հարված հասցնողն է եղել. «1996-ի սեպտեմբերի դեպքերը նկատի ունեմ։ Ակնհայտ էր, որ Վազգեն Մանուկյանի թիմակիցները ՀՀ զարգացման ձևավորման կողմնակիցները չէին, այնտեղ կային ուժեր, որոնք Ռուսաստան-Բելառուս միության ջատագովներն էին, անհամատեղելի կազմակերպությունների աջակցություն կար Վազգեն Մանուկյանի նախընտրական կոմպանիային։ Այդ կոմպանիան ֆինանսավորվել է, շատ աշխատանքներ են արվել, նրանց ռեսուրսները հայթայթվում էին անհայտ տեղից, օրենսդրությամբ չնախատեսված ձևով էին հայթայթվում»,- նշել է Արշակյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36