«Որևէ մեկը չէր գնացել ջերմուկցիներին համոզելու». Գայանե Աբրահամյան
Ջերմուկում երեկ մի խումբ պատգամավորների, շրջակա միջավայրի նախարարի ու տեղի բնակիչների հանդիպումը քննարկումների ու քննադատությունների առարկա դարձավ, քանի որ այն ընթացել էր փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների։ Հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն «Ազատության» եթերում նշել է, որ տեսախցիկների առկայությունը կխոչընդոտեր քննարկման արդյունավետությանը, քանի որ երկու կողմն էլ որոշակի կաշկանդվածություն էր ցուցաբերում։ Անդրադառնալով հանդիպմանը՝ նա ասել է, որ իրենք տեղի բնակիչներին ներկայացրել են, թե Ամուլսարի գործով հարուցված քրգործն ինչ փուլում է, ինչ տեսակետ ունի այս ամենի մասին նախարար Էրիկ Գրիգորյանը: Հանդիպման մասնակիցներին հայտնել են, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մոտ 800 մլն դրամի նոր սարքավորումների գնման հայտ է ներկայացրել, որոնց միջոցով պետությունը կկարողանա ինքնուրույն ստուգել բնապահպանական ռիսկերը։ «Պետությունն այսուհետ ոչ թե հիմնվելու է Սովետական Միությունից մեզ ժառանգություն ստացած այդ սարքավորումներից տրված ինֆորմացիայով, այլ հենց իր նոր սարքավորումներով իր իսկ կողմից իրականացված հետազոտություններով։ Սա Տեսչական մարմնին տալու է հնարավորություն շատ հստակ իրականացնելու որոշ գործառույթներ, որոնք ցույց կտան ի վերջո այս հանքի վտանգավորությունը և կկանխարգելեն հնարավոր հետագա զարգացումները», - ասել է պատգամավորը։ Եթերի ընթացքում Աբրահամյանը նշել է, որ իրենք չեն փորձում համոզել ջերմուկցիներին բացել հանք տանող ճանապարհները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ամիսներ առաջ դիմել էր քաղաքացիներին՝ հանք տանող ճանապարհը բացելու համար՝ ընդգծելով, որ առնվազն մինչ 2020-ի ապրիլ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն իրականացվելու։ Գայանե Աբրահամյանը զրուցի ընթացքում ասել է՝ իրենք մտահոգված են ճանապարհները փակ պահող մարդկանց համար։ Պատգամավորի ներկայացմամբ՝ այնտեղ ձմեռն անցկացնելու համար հնարավորություններ չկան։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00