«Բենզինային ցույցեր» Իրանում. զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը
Առնվազն 40 մարդ է մահացել Իրանում և հարյուրավորները տուժել են անկարգությունները ճնշելու փորձերի ժամանակ, գրում է Reuters-ը: Զոհերի թվում կան մի քանի իրավապահներ: 1000-ից ավելի մարդ ձերբակալվել է: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարությունը հայտնում է ընդամենը 2 զոհի մասին: Հիշեցնենք, որ Իրանում անկարգություներն սկսվել են վառելիքի գնի կրկնակի աճի պատճառով: Երկրի ամբողջ տարածքում անջատված է ինտերնետը: Այդ է պատճառը, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին դժվար է ստույգ տեղեկատվություն ստանալ: Սպահան քաղաքում այսօր այրվել է մեծ վահանակ՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեիդ Ալի Համենեի պատկերով: Ինչպես հաստատում են արտասահմանում գտնվող իրանցի իրավապաշտպանները՝ ոստիկանական ուժերը ցուցարարների նկատմամբ կիրառում են մարտական փամփուշտեր, ցույցերը ցրելու հատուկ միջոցներ՝ ջրային շիթ, արցունքաբեր գազ և այլն: Երկրի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքը հայտնելու թանկացումներ դեմ, սակայն տեղի ունեցածը երկրի անվտագությունն ու կայունությունը խաթարելու փորձեր են: Նա նշել է, որ թանկացման որոշումը կայացրել են երկրի իշխանության երեք ճյուղերը համատեղ՝ գործելով համաձայն օրենքի: Ավելի վաղ թանկացման մասին որոշումը արդարացրել էր նաև Իրանական հեղափոխության առաջնորդ Ալի Համենեին: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30