Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արցախում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

465
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 20:40
Արցախում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Արցախում ականի պայթյունից երեկ վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Աբրահամ Սադյանը: Նա Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Պայթյունի պատճառով նրա ոտքը ծնկից ներքև անդամահատվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշում ականի պայթյունից վիրավորում է ստացել Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող 44-ամյա Լորիս Չոբանյանը: