Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իրանի ժողովրդի դեմ կիրառված տեղեկատվական սպանդին չարձագանքելը մարդկային չէ». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

275
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 17:50
«Իրանի ժողովրդի դեմ կիրառված տեղեկատվական սպանդին չարձագանքելը մարդկային չէ». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

«Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանում 3-րդ օրն է համացանցն անջատված է, Թեհրանի հետ կապ հաստատելը դարձել է անհնարին, մեր հարավային երկրում ժողովրդի հասնելիությունն ազատ տեղեկատվության խիստ սահմանափակված է, ըստ տարբեր աղբյուրների՝ 100 մոտ զոհվածներ ու 1000-ից ավելի ձերբակալվածներ կան մինչև այս ժամը։
ՀՀ հասարակական կազմակերպությունների ու իշխանության համար կարծես թե ավելի կարևոր է «բարեկամական» երկրի իշխանության հետ հարաբերությունը, քան այնտեղ ապրող ժողովրդի կյանքն ու ազատությունը։
Հիշեք՝ եթե Իրանում իշխանափոխություն լինի, մենք բոլորս պատասխանատու ենք ժողովրդի նկատմամբ անմարդկային վերաբերմունքին պատշաճ չարձագանքելու հարցում։
Իրանի ժողովրդի դեմ կիրառված տեղեկատվական սպանդին չարձագանքելը (մեղմ ասած) մարդկային չէ»։