Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Վրաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն անցկացվի». Կախա Կալաձե

661
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 15:50
«Վրաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն անցկացվի». Կախա Կալաձե

«Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ չնայած բողոքի ակցիաներին»,- հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել: Ընտրությունները կանցկացվեն խառն ընտրական համակարգով՝ գործող սահմանադրությամբ, ըստ սահմանված կանոնների և ժամկետների։ Մեր մրցակիցներին հորդորում ենք պատրաստվել ընտրություններին»,- ասել է Կալաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
Նա ապակառուցողական է համարել ընդդիմության գործողությունները, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքը: