Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բորիս Ջոնսոնը բացատրել է, թե ինչու չի հրապարակում Ռուսաստանի վերաբերյալ զեկույցը

2200
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 15:30
Բորիս Ջոնսոնը բացատրել է, թե ինչու չի հրապարակում Ռուսաստանի վերաբերյալ զեկույցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի հրապարակում բրիտանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ազդեցության վերաբերյալ զեկույցը, քանի որ նա, հավանաբար, չի ցանկանում վատթարացնել հարաբերություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է The Guardian-ը:
50 էջանոց զեկույցը պատրաստվել է Բրիտանիայի խորհրդարանի հանձնաժողովների կողմից:

«Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ զեկույցը, հավանաբար, չի հրապարակվում՝ հաշվի առնելով Ջոնսոնի և Դոնալդ Թրամփի փոխհարաբերությունները: Նաև պատճառներից մեկն այն է, որ զեկույցում կա հատված Ռուսաստանի և Թրամփի հարաբերությունների մասին»,- գրում է թերթը:

Հիշեցնենք՝ Ջոնսոնը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայում քարոզարշավի ժամանակ չկա ռուսական միջամտության որևէ ապացույց: Նա նշել էր, որ զեկույցի հրատապ հրապարակման համար հիմք չի տեսնում: