Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կառաջարկեի` իմպերատիվ հայտարարություններից զերծ մնալ». Գևորգ Դանիելյանը՝ պատգամավորներին

266
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 04:15
«Կառաջարկեի` իմպերատիվ հայտարարություններից զերծ մնալ». Գևորգ Դանիելյանը՝ պատգամավորներին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններից զերծ մնայիք. կարելի է խորհրդակցել առնվազն ԱԺ աշխատակազմի իրավագետների հետ (ինքս էլ հասարակական հիմունքներով պատրաստ եմ խորհրդատվություն տալ), դա ոչ միայն ընդունված է ողջ աշխարհում, այլև համարվում է քաղաքակիրթ խորհրդարանական աշխատաոճ: Օրինակ՝ մի պնդեք, թե իբր մի սոցիալական խմբի իրավունքները չեն կարող հակասել մեկ այլ սոցիալական խմբի իրավունքներին և իրացվել վերջիններիս հաշվին: Կարո՛ղ են հակասել, մասնավորապես, երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանվում են առաջնահերթ (Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մաս): Մի պնդեք, թե իբր իրավունքների միջև ընդհանրապես չկա հակասություն: Կա հակասություն, ավելին՝ երբեմն լինում է սուր կոլիզիա, իսկ այդպիսի դեպքերում նախընտրելի իրավունքը կանխորոշվում է բավականին բարդ համակարգով, որի բուն առանցքը սահմանափակումների՝ ոչ թե միատեսակ, այլ համաչափության սկզբունքով տարբերակված կիրառումն է: Հաշվի առնելով Ձեր բազմազբաղ լինելը, կառաջարկեի ընթերցել հայերեն թարգմանված փոքրիկ հետազոտություն՝ Միխայիլ Զաքսի «Գերմանիայում հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունքի հիմունքները», հատկապես, դրա «Հիմնական իրավունքի կոլիզիաները» հատվածը...»: