Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում ցույցերը շարունակվում են. ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքը

597
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 14:30
Թբիլիսիում ցույցերը շարունակվում են. ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքը

Թբիլիսիում ցուցարարները գիշերել են վրացական խորհրդարանի շենքի մուտքի մոտ, հաղորդում է InterPressNews լրատվական գործակալությունը:

Ողջ գիշեր խորհրդարանի մոտ գտնվող տարածքը հանգիստ է եղել՝ բացառությամբ մի քանի փոքր միջադեպի:

Խորհրդարանի շենքի տարածքում տեղադրվել են բազմաթիվ վրաններ: Նշվում է, որ ցուցարարները բարիկադներ են կառուցել Չիտաձեի, Զուբալաշվիլիի և Չիչինաձեի փողոցներում ու խորհրդարանի շենքի մուտքերի մոտ: